AM
10 Հուլիս 2012 - 12:47 AMT

Խոզաբուծական ֆերմայի տանիքից երկաթբետոն է գողացվել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Քյարամ Ա.-ին` իր «ԶԻԼ-131Ն» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել երկաթբետոնյա 5 կոնստրուկցիաներով: Պարզվել է, որ կոնստրուկցիաները Քյարամ Ա.-ն նույն օրը ապօրինի ապամոնտաժել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լեռնագոգ գյուղի տարածքում գտնվող նախկին խոզաբուծական ֆերմայի տանիքից: Կատարվում է նախաքննություն: