AM
10 Հուլիս 2012 - 14:05 AMT

Սևանա լճում խեղդվել է 16-ամյա մի տղա

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր տեղեկատվություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս նկատել է խեղդվող մարդ։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ` 1996 թ–ին ծնված Նարեկ Ալեքսանյանին, ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է։