Ոստիկանության Սիսիանի բաժնում երեկ` հուլիսի 10–ին, հաղորդում է ստացվել, որ ողնաշարի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվելլ Իրանի Իսլամական Հանրապետության 26-ամյա մի քաղաքացի՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է Մեղրի-Երևան ճանապարհի 189-րդ կմ-ին՝ անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից իրեն բախվելու հետևանքով, իսկ Սիսիանի քննչական բաժանմունքում նա բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հեծանվով Երևան մեկնելու ընթացքում փորձել է բռնել համընթաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի կցորդից, սակայն կորցրել է հեծանվի կառավարումը և վայր ընկել:
Կատարվում է նախաքննություն





