AM
11 Հուլիս 2012 - 08:27 AMT

Ոստիկանները կանխել են սպանության փորձ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Լևոն Գ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նա դպրոցի բակում փորձել է խեղդելու միջոցով սպանել 1959 թ. ծնված Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ոստիկանների կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: