AM
27 Հոկտեմբեր 2004 - 18:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հայաստանի իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախօրեին Ազգային ժողովի բակում ծաղկեպսակներ են դրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիրին: Արդարություն» ընդդիմադիր դաշինքը խաղաղ երթ էր կազմակերպել դեպի Ազգային ժողովի շենք, իսկ իշխանամետ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մեկ ժամից ավելի սպասել են իրենց գործընկերներին ընդդիմությունից` հուշահամալիրին միասին ծաղկեպսակներ դնելու նպատակով: Իր ելույթում ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայ ժողովրդին կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում: