AM
27 Հոկտեմբեր 2004 - 18:53 AMT

ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ

«Ինչ էլ Ադրբեջանը ցանկանա կամ հայտարարի, մենք բազմիցս հայտնել եւ կրկին վերահաստատում ենք, որ բանակցությունների ընթացքում Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գսպարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ վերջին շրջանի բանակցություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող 7 ադրբեջանական շրջանների «ազատմանը»: Մամուլի քարտուղարի խոսքերով` մնացյալ խնդիրներն ածանցյալ են, եւ Հայաստանը դրանք դիտարկում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համատեքստում: Ինչ վերաբերում է բանակցությունների դադարին, ապա երկու նախագահներն էլ պայմանավորվել են այդ դադարի վերաբերյալ, որպեսզի ժամանակ ունենան ուսումնասիրելու բարձրացված հարցերը, ասել է Հ.Գասպարյանը: