AM
11 Հուլիս 2012 - 11:12 AMT

Ուզբեկստանը տանուլ կտա, եթե վերջնականապես դուրս գա ՀԱՊԿ-ից, գտնում է Վալենտինա Մատվիենկոն

Ֆեդերացիայի Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մեկնաբանել է Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը, նշելով, որ յուրաքանչյուր պետության իրավունքն է անդամակցելու այս կամ այն կառույցներին:

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու Ուզբեկստանի որոշումը՝ նշելով, որ դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: «Սակայն, ինձ թվում է, որ Ուզբեկստանը տանուլ կտա, եթե վերջնականապես դուրս գա ՀԱՊԿ-ից»,-հայտարարել է նա Երևանում ԱԺ խոսնակի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Մատվիենկոյի, Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից դրական չէ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև միջազգային ահաբեկչության ու թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: Նա ասել է, որ այդ երևույթների դեմ պայքարում հարկավոր է միավորել ջանքերը, ոչ թե պառակտել:

Մատվիենկոն նշել է, որ Ուզբեկստանը գործնականում չի մասնակցի ՀԱՊԿ աշխատանքներին և նրա մասնակցությունը կազմակերպությանը զուտ ձևական էր: Ըստ նրա, իր հայտարարությամբ Ուզբեկստանը իրավաբանորեն վերջակետ դրեց այդ հարցոըւմ: