Հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում կբացվի «Եվրամիություն. Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքականության գերակայությունները» երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովին կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի եւ Արեւմտյան Եվրոպայի այլ պետությունների քաղաքական շրջանների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպումը կանցկացվի Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ինստիտուտի աջակցությամբ: Խորհրդաժողովի հիմնական նպատակը Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքականության շուրջ բաց բանավեճեր անցկացնելն է, Եվրոպայի հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ տարածաշրջանային նախագծերի քննարկումը:





