AM
28 Հոկտեմբեր 2004 - 17:56 AMT

ՍԾՏՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Վաղը Թբիլիսիում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 11-րդ նիստը: Ինչպես «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի արտգործնախարարությունում, նիստում որոշումներ կընդունվեն 2004 թվականի մայիսից այդ կազմակերպությունում Վրաստանի նախագահության ժամանակաշրջանում մշակված ՍԾՏՀԿ-ի որոշումների շրջանակներում: Նշենք, որ նիստին մասնակցելու են հրավիրված նաեւ ՍԾՏՀԿ-ի հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ՍԾՏՀԿ-ի անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան, Ուկրաինան: