«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչև հիմա գաղտնի է պահում իր գլխավոր գրասենյակի այրված տանիքի վերանորոգման արժեքը:
«Ժողովուրդի» հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն ամեն տարի հաշվետվություն է հրապարակում և երբ այս տարվա հաշվետվությունը լինի, իրենք կներկայացնեն:
Հարցին, թե ինչու՞ է այսքան ուշանում հրդեհի պատճառների բացահայտումը, Շարմազանովը պատասխանել է. «Հրդեհի բացահայտման համար դիմեք ԱԻՆ»:
Թերթը գրում է, որ ԱԻՆ-ից իրենց տեղեկացրել են, թե այն դեռ փորձաքննության փուլում է:
«Ժողովուրդը» հիշեցնում է նաև, որ մայիսի 22-ին այրվել էր Երևանի Մելիք – Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը:





