Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության կողմից հինգշաբթի օրը անցկացված դիտարկումը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին է հաղորդել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ռամիզ Մելիքովը: Նշենք, որ դիտարկունը անց էր կացվում հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի բնակավայրի տարածքում: Հայկական կողմից դիտարկումը վարել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քեննեթ Պիկլեսը եւ Պիտեր Քեայը: Ադրբեջանական կողմից անցկացմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Միրոսլավ Վիմետալը:





