ՆԱՏՕ-ն աշխատում է անվտանգության ապահովման ուղղությամբ, սակայն չի միջամտում երկկողմ հարաբերություններին: Այդ մասին երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան Ֆուրնեն` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանրային դիվանագիտության դերին առնչվող հարցին: Նրա խոսքերով, հանրային դիվանագիտության նպատակը երկխոսության ձեւավորումն է, այս կամ այն գործընթացի առնչությամբ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ինչը նպաստում է հակամարտությունների կարգավորմանը: Այսօր, երբ աշխարհը կանգնած է ընդհանուր սպառնալիքների առջեւ, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, առաջացել է երկխոսության համակարգման եւ զարգացման անհրաժեշտություն:





