«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն», դիմումն` ուղղված ԱԺ նախագահին, երեկ մերժվել է:
Այս մասին նշվում է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ քաղաքական իշխանությունները չեն պատրաստվում ապահովել հարուցված քրգործի քննության հրապարակայնությունն ու խուսափում են միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ուղղված հարցերի բարձրաձայնումից։
ԱԺ խմբակցությունները, սակայն, համաձայն ՀՀ օրենսդրության, կարող են հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան` Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով:
Մենք ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։





