Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիեի հետ Բաքվում կայացած հանդիպմանը նշել է, որ Եվրամիության պատվիրակության հետ ներկայիս հանդիպումը լավ պայմաններ է ստեղծում ինչպես ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների քննարկման համար: Նախագահի խոսքերով` «չնայած այն բանին, որ ռազմաճակատում պահպանվում է հրադադարի ռեժիմը, դեռեւս խաղաղություն հաստատված չէ, բանակցությունները մինչ օրս ոչ մի արդյունք չեն տվել»: Այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա` Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման պայմանով, հայտարարել է Ի.Ալիեւը:





