Այսօր Երեւանում բացվել է գյուղատնտեսական արտադրանքի «Արմպրոդէքսպո-2004» ցուցահանդեսը, ուր այցելել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես ներկաներին հաղորդել է գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, այդ ցուցահանդեսը միջազգային «Ագրոֆորումի» շարունակությունն է: Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցել են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող 64 ձեռնարկություն, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից:





