AM
30 Հոկտեմբեր 2004 - 15:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Է

Շախմատի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել Իսպանիայում ավարտված Շախմատի համաշխարհային օլիպիադայում: Հայաստանի եւ Ռուսաստանի թիմերը հավաքել են հավասար միավորներ, սակայն ռուսներին հասան արծաթե մեդալները` ի հաշիվ անհատական գործակիցներում ունեցած առավելության: Նշենք, որ ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինան: