AM
13 Հուլիս 2012 - 07:07 AMT

Հաղթանակ թաղամասում կորել է մարդ. որոնողական աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` հուլիսի 13–ին, ժամը` 00։00–ին տեղեկություն է ստացվել քաղաքացի Հովհաննիսյանից, որ կորել է իր եղբայրը` 1977 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Մինչև ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն առավոտյան: