AM
30 Հոկտեմբեր 2004 - 15:29 AMT

ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՏԱԼԻԱ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

2005 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության փոխնախարար Ջան Պաոլո Դոցոն: Նրա խոսքերով` այցի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Փոխնախարարը նշել է նաեւ, որ գինեգործության, պտղաբանջարային մշակաբույսերի վերամշակման եւ մսամթերքի արտադրության ոլորտներում համագործակցության առաջարկությունները կքննարկվեն 2004 թվականի նոյեմբերին Հայաստանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության Իտալիա կատարելիք այցի ընթացքում: