AM
1 Նոյեմբեր 2004 - 13:30 AMT

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԲ-Ն ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԽԱՂԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցյալ շաբաթվա վերջում ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսեթ-Կոյրոլոյին, ՀԲ ենթակառուցվածքների եւ էներգետիկայի սեկտորի տնօրեն Հուսեյն Ռազավիին եւ ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին: Ինչպես հայտնել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում, Դ.Դոուսեթ-Կոյրոլոն գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթաքի կապակցությամբ: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ համագործակցությունը ՀԲ-ի հետ զարգանում է բավականին արդյունավետ եւ բարեփոխումների ողջ ընթացքում Բանկը կարեւոր դեր է խաղացել: Կողմերը կարեւորել են հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործումը, ինչպես նաեւ անդրադարձել են էներգետիկայի ոլորտի հեռանկարային ծրագրերին: