AM
13 Հուլիս 2012 - 13:09 AMT

Միշել Մոսեսյանը դասախոսությամբ հանդես կգա «Թումո»-ում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 12-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ճարտարապետական ինստիտուտի անդամ Միշել Մոսեսյանին:Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարար Հ.Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, անդրադարձել է նաև ճարտարապետների համահայկական մասնագիտական ցանցի ստեղծմանը:

Միշել Մոսեսյանը ներկայացրել է իր առաջարկները Սփյուռքում գործող անհատների կարողությունների բացահայտման վերաբերյալ, ինչպես նաև իր հիմնած կազմակերպության կատարած աշխատանքներին։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հուլիսի 14-ին` ժամը 12-ին, կկայանա Միշել Մոսեսյանի դասախոսությունը` նվիրված իր ընթացիկ նախագծերին։ Մուտքը լինելու է ազատ:

Միշել Մոսեսյանը 2005թ. Լոնդոնում հիմնել է ճարտարապետական նախագծային «Մոսեսյան և գործընկերներ» գրասենյակը: Նրա հիմնադրած կազմակերպությունը ձեռք է բերել նորարարական կոմերցիոն նախագծերի համադրման լավագույն համբավ` համատեղելով ամերիկյան կորպորատիվ ճարտարապետության մասշտաբները, պատմականությունն ու հավակնությունները Եվրոպայի նրբազգացության ու ոճականության հետ: Հայտնի ճարտարապետը դասավանդել է Հարվարդի, Իլլինոիսի, Չիկագոյի և Փենսիլվանիայի համալսարաններում: