Հայաստանում մշտական բնակվող Վրաստանի քաղաքացի Ստեփան Սուքիասյանը հանցագործություն է կատարել վրեժխնդրությունից ելնելով
Հոկտեմբերի 29-ին Երեւանի կենտրոնում` անցորդների աչքի առաջ իրականացված երկու մարդու սպանությունը բացահայտվել է Հայաստանի իրավապահպան մարմինների կողմից: Ինչպես տեղեկացրել են երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հանցագործությունը կատարել է Վրաստանի բնակիչ,Հայաստանում մշտապես բնակվող Ստեփան Սուրենի Սուկասյանը: Աղբյուրի համաձայն` հանցագործությունը վրեժխնդրություն է` նախկինում հասցված ծանր դանակահարության դիմաց: Օպերատիվ-հետախուզական խմբին հաջողվել է գտնել սպանության զենքը` «Մակարով» տեսակիի ատրճանակը: Հանցագործություն կատարելու կասկածով Ս.Սուկասյանը ձերբակալվել է: Աշխատանք է տարվում կատարվածին մասնակցություն ցուցաբերած անձանց բացահայտման ուղղությամբ: Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ժամը 16.30-ի շրջակայքում Մաշտոցի մայրուղու եւ Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցներով սպանվել էին երկու հայ` 1976 թվանին ծնված Վրաստանի բնակիչներ Գրիգոր Անուշավանի Պողոսյանը եւ Ստեփան Հենրիկի Ալիխանյանը:





