AM
14 Հուլիս 2012 - 07:32 AMT

Հրդեհ Գորիսում. ամբողջությամբ այրվել է մեքենա

ԱԻՆ երեկ` հուլիսի 13-ի գիշերն ահազանգ է ստացվել, որ Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.27-ին, մարվել` 23.40-ին: Ամբողջությամբ այրվել է «ԲՄՎ-318» մակնիշի 08 ՍՍ 305 պ/հ ավտոմեքենան: