«Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ֆայնենշըլ թայմս» թերթին տված հարցազրույցին:«Մենք պատրաստ ենք խոսելու զիջումների շուրջ, բայց` ոչ այս հարցում: Մենք անկախություն չենք տա Լեռնային Ղարաբաղին, ոչ Էլ թույլ կտանք որ այն դառնա Հայաստանի մաս»,- նշել է նա: Փոխարենը` Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին Ալիեւն առաջարկում Է անվտանգության երաշխիքներ եւ հնարավոր ամենաբարձր ինքնավարություն, գրում է թերթն իր շաբաթօրյա համարում:





