Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի հրավերով վաղը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եռօրյա այցով կմեկնի Փարիզ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունում, Ֆրանսիայի մայրաքաղաքում ՀՀ ԱԺ խոսնակը հանդիպումներ կունենա իր վրացի եւ ադրբեջանցի գործընկերների` Նինո Բուրջանաձեի եւ Մուրթուզ Ալեսքերովի հետ: Հանդիպման օրակարգում ընդգրկված են զբոսաշրջիկության զարգացմանը եւ մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսված է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի հետ:





