Նոյեմբերի 3-ին կկայանա «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Գենադի Ֆադեեւի այցը Հայաստան: Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալությանը «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Կոնստանտին Պաշկովը, այցի ծրագրով նախատեսվում են Գենադի Ֆադեեւի աշխատանքային հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Հայկական երկաթուղիների» ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայացել է ԲԲԸ «ՌԵՈՒ» նախագահի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը` Աբխազիայում երկաթուղային տեղամասերի վերականգնման միջոցով: Այդ կապակցությամբ կողմերը համաձայնվել են, որ մինչ տարածաշրջանում տարածքային եւ քաղաքական խնդիրների լուծումը այս նախագծի իրականացումը կարող է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից:





