Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվի նախաձեռնությամբ «Ադրբեջանի բռնազավթված տարածքների մասին» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի քննարկմանը դնելը որեւիցե վնաս չի հասցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, այլ ընդհակառակը` դրական ազդեցություն կունենա: Նշելով, որ Ադրբեջանը բնավ չի ձգտում այն բանին, որ որեւիցե կազմակերպություն որպես միջնորդ փոխարինի ԵԱՀԿ-ի Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբին` Ալիեւն ընդգծել է. «Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ը եւ մյուս ազդեցիկ միջազգային կազմակերպությունները քննարկեն գրավյալ հողերի հարցը»:





