AM
3 Նոյեմբեր 2004 - 19:16 AMT

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Ընդդիմությունը դիտավորյալ չի մասնակցում ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Նրա խոսքերով` Հայաստանի կառավարությունը դիմել է ԿԸՀ-ին ընտրական բարեփոխումների առնչությամբ եզրակացության համար, եւ ԿԸՀ-ն իր մանրամասն դատողություններն է ներկայացրել: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նշել է Գ.Ազարյանը, ապա նա ընտրել է ամենահեշտ ուղին. կամ ընդունեք մոր բոլոր ուղղումները, կամ մենք ընդհանրապես չենք մասնակցում քննարկմանը: «Չի սխալվում միայն նա, որ չի աշխատում, եւ հենց դրանով է զբաղված մեր ընդդիմությունը»,- հայտարարել է Հայաստանի ԿԸՀ ղեկավարը: