AM
4 Նոյեմբեր 2004 - 14:40 AMT

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւին: Ինչպես հայտնել են նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Գենադի Ֆադեեւը ներկայացրել է բեռնափոխադրումների հայ-ռուսական ընկերություն ստեղծելու մասին նախաձեռնության մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության նոր հնարավորությունների զարգացման ուղղությամբ իրենց մտադրություններին: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը նշել է Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի աճը, տրանսպորտային փոխադրումների ծավալի ավելացումը: Միաժամանակ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է գործարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի հաղորդակցության ուղիները խոչընդոտ չդառնան տնտեսության հետագա զարգացման համար: