Հարձակման է ենթարկվել «Հայխնայբանկի» երեւանյան մասնաճյուղերից մեկը, հաղորդել է «Առավոտ» թերթը: Աղբյուրի համաձայն, հոկտեմբերի 28-ին առավոտյան ժամը 11 մոտ դիմակով երկու անձինք մտել են բանկի նախասրահ եւ, սպառնալով «Կալաշնիկովի» ավտոմատով, առեւանգել են շուրջ 1,8 հազար ԱՄՆ դոլարի գումար, ինչպես նաեւ 18 հեռախոսային քարտ:





