«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ձերբակալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին` Արտակ Գևորգյանը տառապում է “Белая горячка”-ով, և դեպքի պահին եղել է ոչ սթափ վիճակում: Թերթի աղբյուրները պատմել են, որ նա առևանգված մեքենայով մտել է Սարդարապատ գյուղ: Այնտեղ մեքենայի տիրոջ ընկերները կարծել են, որ ղեկին իրենց ընկերն է, կանգնեցրել են: Տեսնելով, որ ղեկին ուրիշն է, սկսել են հարցեր տալ: Դա Արտակին դուր չի եկել, և իր մոտ եղած ատրճանակից կրակ է բարձրացրել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Նահապետ Գևորգյանը դեռ մեկնաբանություն չի տվել:
Թերթը հիշեցնում է, որ երեկվա ձերբակալության պատճառը եղել է այն, որ պատգամավորի որդին գիշերը` 3.30-ի սահմաններում զենքի սպառնալիքով առևանգել է «ՎԱԶ 21-06» մակնիշի մեքենա: Ոստիկանությունը հաստատել է այս տեղեկությունը` հայտնելով, որ իրենց այդ մասին ահազանգել է մեքենայի տերը` Վիրաբը:





