AM
20 Հուլիս 2012 - 14:24 AMT

Փոխոստիկանապետ. Եթե Վանո Սիրադեղյանը գա Հայաստան, նրան իսկույն կձերբակալեն

Եթե Վանո Սիրադեղյանը գա Հայաստան, նրան իսկույն կձերբակալեն, քանի որ նա այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Այս մասին այսօր ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայասատան: