AM
21 Հուլիս 2012 - 09:49 AMT

Այսօր ժամը 14.45-15.15-ը Ագաթանգեղոսի փողոցում պայթեցման աշխատանքների պատճառով երթևեկությունը կդադարեցվի

Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով այսօր պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: