Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում hուլիսի 23-ին կքննվի Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Ինչպես PanARMENAIN.Net-ին հաղորդում են Սիվիլիթաս հիմնադրամի լրատվական ծառայությունից, տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Քրեական գործը հարուցվել է «փողերի լվացման» հատկանիշներով, որն առընչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:





