Նոյեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական տնօրեն Միխայել Շեֆերին եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ստանիսլավ Լըֆեբրին: Հանդիպման ընթացքում հյուրերը նշել են, որ Հարավային Կովկասում են փաստահավաք առաքելությամբ եւ իրենց համար կարեւոր է պարզել տարածաշրջանի զարգացման հեռանկարները: Կարեւորելով Հարավային Կովկասի ընդգրկումը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում` Ա.Բաղդասարյանը ընգծել է, որ ԵՄ այս նախաձեռնությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար: Կողմերը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Կարեւորվել են նաեւ փոխադարձ շփումները եւ քննարկումները թե Հարավային Կովկասի երկրների, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակում:





