AM
13 Նոյեմբեր 2004 - 14:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՎԱՃԱՌԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հայաստանը պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառել Նախիջեւանին: Այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Լեւոն Վարդանյանը` կասպյան-սեւծովյան ավազանի երկրների էներգետիկայի նախարարների մասնակցությամբ ընթացող միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նշենք, որ խորհրդաժողովի նպատակը, որի արդյունքների համաձայն նախատեսվում է համատեղ հռչակագրի ընդունում, մասնավորապես, Եվրամիության օգնությամբ տարածաշրջանի երկրների էներգետիկ ոլորտի զարգացումն է: