Բրիտանական «Midland Resources Holding LTD» առեւտրաարդյունաբերական կոնցեռնը բանակցություններ է վարում ՌԱՕ «Ռուսաստանի ԵԷՍ»-ի հետ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի (ՀԲԷ) վաճառքի վերաբերյալ: Այդ մասին «Ռեգնում» գործակալթույանն են հաղորդել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ իրազեկ աղբյուրները: Աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, հավաստիացնում է, որ գործարքը արդեն կատարվել է: Նրա խոսքերով, “Midland Resources Holding LTD” ներկայացուցիչը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը կշարունակի զբաղեցնել ռուսական հոլդինգին փոխանցվող ընկերության տնօրենի պաշտոնը եւս մեկ տարվա ընթացքում, սկսած 2005 թվականի հունվարից: Հենց այդ ժամանակ, ՀԲԷ-ն պաշտոնապես կանցնի ՌԱՕ «ԵԷՍ»-ի կառավարմանը: Միեւնույն ժամանակ, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ մամլո քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը հայտարարել է, որ նման գործարքի, ինչպես նաեւ համապատասխան բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը չի տիրապետում:





