Վայոց ձորի մարզն անցյալ տարի գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերված հացահատիկի սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելիքի շնորհիվ շուրջ 80 հեկտարով ավելացրել է հացահատիկի ևհատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը: Աճել են նաև կարտոֆիլին տրամադրված տարածքները: Ինչպիսին է այս տարվա բերքը: Ինչխնդիրներ ունեն գյուղացիներն ու վերամշակողները: Այս և նման այլ հարցերին տեղում ծանոթանալու նպատակով այսօր Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Աշխատանքային այցը սկսվեց Արենի համայնքից, ուր մարզպետ Էդգար Ղազարյանի հետ նախարարը շրջեց հարուստ՝ 200-250 ցենտներ բերք խոստացող խաղողի և պտղատու այգիներում, ծանոթացավ անհատ ձեռնարկատեր Հայկ Ոսկանյանի տնտեսությանը, եղավՙ «ԱՐՓԱ-ԱԼԿՈ» գինեգործարանումՙՙ, ուր գործադիր տնօրեն Միքայել Գրիգորյանի հետ քննարկեցին սպասվող բերքի, մթերման ծավալների ևձևավորվող գների հետ կապված հարցերը:
Գնդեվազ համայնքում Սերգո Կարապետյանը եղավ Վարդան Հովհաննիսյանի ծիրանի նորատունկ այգում, որի մի մասն, ի դեպ, արդեն բերքի տակ էր, և հավաքվող ծիրանն անմիջապես մթերվում էր վերամշակողների կողմից, ինչպես նաև համայնքի հացահատիկի դաշտերում, ուր հասունացող բերքը ցավոք սպասվածից ցածր է լինելու:
Ջերմուկի հանքային ջրերի գործարանում նախարարին ներկայացրին վերջին տարիներին այստեղ ներդրված առաջավոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին Եղեգնաձորի պահածոների գործարան:
Այցելության արդյունքներն ամփոփվեցին Վայոց Ձորի մարզպետարանում, ուր համայնքապետերի և ոլորտը ներկայացնող մասնագետների հետ հանդիպմանը նախարարը նախ ներկայացրեց նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացը,այնուհետև խոսեց ընթացիկ տարվա զարգացման միտումների, մասնավորապես նախատեսվող յոթի փոխարեն աճի ցուցանիշը ութ տոկոսի հասցնելու անհրաժեշտության մասին:





