ԱԻՆ-ում այսօր` ժամը 01.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 32 OS 256 պետհամարանիշով (վարորդ` 1973 թ. ծնված Գ. Միրզախանյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Ազատ գետը:
Միչև փրկարարների դեպքի վայր հասնելը, Գ. Միրզախանյանը և ուղևոր 1970 թվականին ծնված Ա. Ազատյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Ազատյանը մահացել է:
Բժիշկները Գ.Միրզախանյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել գետից:





