AM
23 Նոյեմբեր 2004 - 14:47 AMT

ԱՅՍՕՐ ՍԿՍՎՈՒՄ Է ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Բուդապեշտում կսկսվի հայ զինվորական .Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին .Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր Ռ.Սաֆարովը: Դատավարության նախօրեին` նոյեմբերի 22-ին, Հունգարիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցներն այցելել են քննչական մեկուսարան, որտեղ գտնվում է մարդասպանը: