Երեկ ԼՂՀ Ազգային ժողովը փոփոխություններ է մտցրել «Փախստականների մասին» օրենքում: Ուղղումների համաձայն, Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող հայ փախստականները ստանում են կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս օգտվել համաշխարհային պրակտիկայով նախատեսված իրավունքներից եւ ծառայություններից:
Բացի այդ, օրենքի նոր խմբագրումը հնարավորություն է տալիս փախստականներին կորուստների փոխհատուցման պահանջներ ներկայացնել այն պետությանը, որից նրանք հարկադրված են եղել հեռանալ, տվյալ դեպքում` Ադրբեջանին:





