AM
27 Հուլիս 2012 - 13:50 AMT

3 oր երթևեկության համար փակ կլինի Մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի `Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն երթևեկության համար կլինի փակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով:

Քաղքապետարանը ներողամտություն է հայցում պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար: