AM
25 Նոյեմբեր 2004 - 15:57 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԺԻՍՈՐ Ք.ԴԱՎԻԹՅԱՆՑԻ Ս.ԴՈՎԼԱՏՈՎԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄՅԵՐԱՆ

Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, նոյեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել էստոնացի ռեժիսոր Քրիստինե Դավիթյանցի «Ինտիմ քաղաք» վավերագրական կինոնկարի առաջին ցուցադրությունը: Նույն օրը ֆիլմի պրեմյերան կայացել է նաեւ էստոնական հեռուստատեսությամբ: Կինոնկարը նվիրված է հայկական ծագում ունեցող գրող Սերգեյ Դովլատովի տալլիննյան ժամանակաշրջանին եւ հիմնված է «Փոխզիջում» վեպի որոշ գլուխների վրա, որտեղ նկարագրվում են իրականում տեղի ունեցած իրադարձություններ, եւ գործում են իրական պերսոնաժներ: Հենց 1972-1976 թթ. գրողը ապրել է Էստոնիայի մայրաքաղաքում: Ռեժիսորին հաջողվել է հանդիպել դովլաթյան «փոխզիջումների» շատ հերոսների, ինչպես նաեւ գրողի ընկերների եւ գործընկերների հետ: Ֆիլմը կառուցված է դովլաթյան տեքստի եւ ականատեսների պատմածների հակադրության վրա: Ֆիլմում օգտագործվել են «Ազատություն» ռադիոկայանի ձայնագրությունները, որի եթերում Դովլաթովը կարդացել է հատվածներ «Փոխզիջումներից»: 2004 թվականի ամռանը «Ինտիմ քաղաքը» ընդգրկվել է Մոսկվայի Միջազգային փառատոնի մրցանակային ցուցադրության մեջ, մասնակցել է Շտուտգարդտում կայացած «Ռուսաստանի, ԱՊՀ եւ Բալթիայի երկրների» օրերին, ստացել է Հայաստանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ մրցանակը: Մոսկովյան պրեմյերան կայացել է հայ համայնքի աջակցությամբ: