AM
26 Նոյեմբեր 2004 - 14:39 AMT

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ 11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԼՂՀ-Ի «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության օգտին նախօրեին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում ԱՄՆ արեւմտյան ափի հայերը հավաքել են 11 միլիոն դոլար: Առավելագույն ներդրումները արել են Լուիս-Սիմոն Մանուկյանը, Ջերարդ Գաֆեսչյանը, Հրայր Հովնանյանը եւ Էդուարդո Էրնեկյանը: Զուգահեռ դրամահավաք է իրականացվել նաեւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ հավաքվել է ավելի քան 150 հազար դոլար: