AM
29 Նոյեմբեր 2004 - 14:50 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության քանակն աճել է 0,8 տոկոսով եւ կազմում է 146,6 հազար մարդ, ըստ ԼՂՀ վիճակագրական ծառայության տվյալների: 2005 թվականի հոկտեմբերին ԼՂՀ-ում կանցկացվի մարդահամար, որը կլինի առաջինը 1989 թ. հետո: Արդեն ստեղծվել է համապատասխան կառավարական հանձնաժողով: