2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում` Արցախի պողոտա – Գ.Նժդեհի փողոց,
Գայի պողոտա – Քոչարյան փողոց, Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոց, Վաղարշյան փողոց – Խաչատրյան փողոց, Մարգարյան փողոց – Հալաբյան փողոց:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:





