«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր աղբյուրների, հուլիսի 28-ի գիշերը Վարդենիսի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 26-ամյա Վաղարշակ Պետրոսյանը: Նա այնտեղ հայտնել է, որ թե կրծքի հատվածում վնասվածքը ստացել է տան բակում, որտեղ հավասարակշռությունը կորցրել է և ընկել: Սակայն հաջորդ օրը ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ հուլիսի 27-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Վարդենիսի մարզադպրոցի մոտ 22-ամյա Դանիել Արզոյանի և Վաղարշակի միջև վիճաբանություն է ծագել: Առանց լուրջ պատճառների բռնկված տղայական վեճն այնքան է թեժացել, որ Դանիելը հանել է իր մոտ եղած դանակն ու հարվածել 26-ամյա երիտասարդին: Վաղարշակի առողջությանը վտանգ չի սպառում: Ոստիկանության ՀԿԼՎ-ից թերթին տեղեկացրին, որ Դանիել Արզոյանը ստորագրությամբ բաց է թողնվել:





