AM
1 Դեկտեմբեր 2004 - 18:45 AMT

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ 65 ՏՈԿՈՍՈՎ

ԼՂՀ կառավարությանը ներկայացված 2005 թվականի բյուջեի նախագծի համաձայն` նախատեսված է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը 65 տոկոսով, առողջապահության ոլորտի աշխատողներինը` 39 տոկոսով: Ընդհանուր առմամբ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, հայտարարել է այսօր ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը` ներկայացնելով բյուջեի նախագիծը խորհրդարանում: