Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 30-ին, Ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի և Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի միջանկյալ տարածքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է այրվում :
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Հրդեհը տեղում մարվել է : Հրդեհի հետևանքով «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում այրվել է Ս. Հովհաննիս¬յա¬նին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը:





