AM
2 Դեկտեմբեր 2004 - 16:30 AMT

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է Վ. ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ

Հայաստանի կառավարող կոալիցիայում ընդգրկված «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Մ. Շահգելդյանը հայտարարել է, որ «նրանք աջակցում են Վ.Յուշչենկոյին», քանզի նա «նեկայացնում է ժողովրդավարամետ ուժ»: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ» թերթը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վ.Յուշչենկոյին աջակցելու մասին հայտարարել էին ոչ միայն Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այլեւ իշխանամետ «Միավորված աշխատանքային կուսակցության» առաջնորդ Գ.Արսենյանը: Հիշեցնենք նաեւ, որ Մ.Շահգելդյանը նախկինում կառավարող ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի նախկին անվտանգության նախարար Դ.Շահնազարյանի հետ մեկտեղ մասնակցել է Ֆրանսիայի «Ժողովրդական շարժում» կառավարող կուսակցության համագումարին: «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ա.Բաղդասարյանը չի կարողացել մասնակցել այդ համագումարին, սակայն Մ.Շահգելդյանի միջոցով նրան հանձնվել է «Պատվավոր լեգիոնի» շքանշան: