Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գալուստ Սահակյանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը չկարողացավ կանխարգելել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ ջարդը Սումգաիթում: Այդ մասին, նա ասել է վերջերս քննարկվող Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկույցի նախագծի հարցի համատեքստում: Գալուստ Սահակյանը կոչ է արել երկրի քաղաքական ուժերին չշահարկել Լեռնային Ղարաբաղի հարցը ներքաղաքական պայքարում եւ «չվախեցնել ժողովրդին»: Նա նաեւ նշել է, որ եթե հարց դրվի հայերի վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի կազմող տարածքները վերադարձնելու մասին, ապա կարող է հարց առաջնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի եւ Գետաշենի հայկական տարածքները վերադարձնելու մասին: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ի մաս կազմող Գետաշենի եւ Շահումյանի հայաբնակ շրջանները գրավվել են ադրբեջանական ուժերի կողմից 1991-92 թթ. խորհրդային եւ ռուսական բանակի աջակցությամբ: Հայ բնակչությունը արտաքսվել է կամ էլ ոչնչացվել:





